Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Քֆո՞ւր են կերել»

«Քֆո՞ւր են կերել»
02.11.2012 | 11:44

ԲՀԿ-ն մեզանում կուսակցական-քաղաքական նոր մշակույթ է ներմուծում «նոն-ստոպ» տարբերակով։ Դեռ չէր չորացել վիճակահանությամբ համամասնական ցուցակում տեղ գրավելու, «կողքի ընկերոջից» «ժերեբյովկան առնելու» «գոլդ» տեղ զբաղեցնելու «նոու հաուի» թանաքը, երբ ԲՀԿ-ի մեր աղբյուրները, «կանյաչնիում» տեղի ունեցած ԲՀԿ նիստի առիթով, ասացին, որ այնտեղ, մեղմ ասած, «քֆուր է կերվել»` ով որ էսօրվա նիստից ինֆորմացիա հանի… Հասկացաք: Ընդ որում, տեղի է ունեցել ոչ թե քաղխորհրդի, այլ մոտ քսանհոգանոց «խորհրդակցություն», որի ժամանակ, ըստ նույն աղբյուրի, ընտրություններին վերաբերող որևէ վերջնական հարց չի քննարկվել, իրենք «ըտենց էլ մինչև վերջ չեն հասկացել»` ինչ են անելու, սակայն ներկուսակցական հարցեր եղել են:
«Քֆուրի» առկայությունը «կանյաչնիում» Ծառուկյանի մամլո խոսնակը, բնականաբար, նույնպես հերքեց:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3368

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ